1.Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝ Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը:
Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին է պատմում :Այն վահանինման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա.,դրանք << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականիհոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:Քանի որ իրական Մխիթարյան միաբանըիր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում էհնազանդվել , նա իրականացնում է իր առաքելությունը `քարոզելու Հիսուսիավետարանը:
2.Թարգմանություն Մխիթարյան միաբանության կայքից
1692 թ Սևանի կղզում Մխիթարը հիացած Մադոննայի պատկերով,աղոթում էր,հանկարծ նրա աչքին երևում է կույս Մարիամը երկու սրբերի `Մանեսսայի և Մարիամի, հետ միասին: Մարիամ Աստվածածինը խոսում է Մխիթարի հետ և հարցնում.<<Ի՞նչ ես ուզում:Ասա ինձ և այն կլինի քոնը>>: Շատ ձգտումներ ունեցող Մխիթարը այդպիսի հարցին չէր կարող տալ ավելի լավ պատասխան ,քան .<<Սուրբ Աստվածամայր, ես խնդրում եմ այն,, ինչ որ դուք եք ուզում>>, որովհետև հավատում էր, որ իր գոյութունը գտնվում է Մարիամ Աստվածածնի ձեռքերում,հասկանում էր,որ ինչ ցանկալի է իրեն,համապատասխանում է Աստվածամոր կամքին: Այդ պատասխանը լսելով Մարիամը ասաց.<<Թող լինի այդպես>> և տեսիլքն անետացավ:
Write a comment